Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

ՇՆՈՐՀԱՎՈ´Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հարգելի այցելուներ,


Ի սրտե շնորհավորում ենք ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մեր թիմն արդեն 2-րդ անգամ հնարավորություն ունի ամենաբարի ցանկություններ ու ջերմ մաղթանքներ փոխանցելու հարազատ դարձած այցելուներին, ֆեյսբուքյան ընկերներին, բոլոր բժիշկներին ու գործընկերներին։ 


Կարելի՞ էր երևակայել, որ մի ողջ հայալեզու ժողովուրդ` անծանոթ, թե հեռու, յուրաքանչյուրը կարող են դառնալ քո հուզական կյանքի մի-մի մասնիկը։ Մենք սիրով ու նվիրումով ենք շարունակում կառուցել մեր աներևույթ, առողջություն ավետող աշխարհը, քանի որ սնվում ենք արձագանքներով, որոնք աշխարհի ամենատարբեր անկյուններից հայերենով հասնում են մեզ ու աջակից դառնում վիրտուալ առողջապահական հայադարանի ստեղծմանը։ Յուրաքանչյուրդ լիցք եք, լուսավոր կետերի հսկայական բույլ ու հզոր խթան, որի համար շնորհակալ ենք։

 

Մեդ-Պրակտիկ թիմ Մեդ-Պրակտիկ թիմ


Ի խորոց սրտե ցանկանում ենք.


սեր, լույս ու հավատ դեպի մարդը. սիրե´ք միմյանց, չէ՞ որ ամենաթանկը մարդն է կյանքում, առանց ում դատարկ է ու անիմաստ ամեն այլ բան, ու միակը` անվերադարձելի…


Անպարտելի կամք ու համբերություն` ամեն արարման ու նպատակների իրականացման հիմնաքարերը…


Ներողամտություն ու նվիրվածություն` ամեն հաստատուն հարաբերության կայուն երաշխիքը…


Անսահման բարություն` ամեն չարի հզոր քայքայիչը…


Մենք սիրում ենք ձեզ։


ՇՆՈՐՀԱՎՈ´Ր  ԱՄԱՆՈՐ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ


Սիրով ու նվիրումով`

Մեդ-Պրակտիկ թիմ

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Inessa

09.01.2013

Im shat sireli Med-practic tim shnorhavorum em dzer bolori amanor@ ev surb cnund@ cankanalov noranor hajoxutyuner, barcrunqner!!!! Misht araj!!!

Astghik

01.01.2013

Շնորհավորոնքի մեջ ամեն ինչ կար... Շնորհակալություն և շնորհավոր:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ